Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ          Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»       Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան. Ալեն Ղուլյան    

30 նոյ 2017 15:35

Առաջարկվում է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի» վարչական շենքից 1158.85 քմ մասը հետ վերցնել

 
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյան այսօր կառավարության նիստին ներկայացրեց գույք հետ վերցնելու և օտարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքից 1158.85 քառ. մետր մակերեսով մասը հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Ըստ նախագծի՝ թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Լեոյի փողոց թիվ 54 հասցեում գտնվող 2503.4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և 55.9 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.12 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվում է՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 515,890,000 ՀՀ դրամ: Մրցույթով օտարման անհրաժեշտ նվազագույն ներդրումների չափը 1.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.12 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 30,420,000 ՀՀ դրամ:
Ներկայացված նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց Արման Սահակյանին և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն. «Պարոն Սահակյան, Դուք այս նյութը ե՞րբ եք ուղարկել աշխատակազմ, պարո՛ն Ստեփանյան այս նյութը որքա՞ն ժամանակում է աշխատակազմում եղել» և ստացավ պատասխան, որ մոտ երկու ամիս շրջանառվել է:
«Պարոն Ստեփանյան դասակարգում եք և բոլոր հարցերը խմբավորում եք, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մաքսիմալ ժամկետը դնում եք. խոսքը վերաբերում է ստանդարտ հարցերին, ոչ թե այն որը լուրջ քննարկում է պահանջում»,- ասաց վարչապետը և սահմանեց 10 օր ժամանակ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր