18:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

01 դեկ 2017 18:20

Ձյուն, ձնախառն անձրև, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

 Ձյուն, ձնախառն անձրև, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-4-ն էապես չի փոխվի, դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

Երևան քաղաքի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.40C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -9.10C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.30C

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր