17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

02 դեկ 2017 12:36

Հինգ խորհուրդ, որպեսզի նա Ձեզ ցանկանա

 

Կիրառեք հպման ուժը

Ձեր գործընկերների, ծանոթների կամ մտերիմների հետ ֆիզիկական շփումը սովորաբար նվազագույնի է հասնում։ Պատճառն այն է, որ հպումը մենք պահում ենք հատուկ առիթների համար՝ ռոմանտիկ, սեքսուալ։ Իսկ եթե տղամարդը ձեզ դուր է գալիս՝ հպվեք նրան եւ ցույց տվեք, որ նա ոչ թե պարզապես ծանոթ է կամ ընկեր, այլ ավելին։ Ու արեք դա, երբ նա ամենից քիչ է ակնկալում նման բան։ Դա այն արդյունավետ միջոցներից մեկն է, որոնք գրգռում են տղամարդուն։

Եղեք կենսուրախ ու հնարամիտ

Դուք վստահ եք, որ խելացի ու գեղեցիկ եք։ Բայց մի եղեք լացկան, կամ էլ հակառակը՝ չափից ծիծաղկոտ։ Երբ դուք այն տղայի կողքին եք, որը ձեզ դուր է գալիս, նյարդայնանալը բնական արձագանք է։ Որոշ կանայք այդ իրավիճակում չափից լարված ու կտրուկ են գործում։ Մյուսները փորձում են ուշադրություն գրավել։ Չնայած իրականում պետք է պարզապես լիցքաթափվել։ Պատկերացրեք, որ դուք զրուցում եք Ձեր լավագույն ընկերոջ հետ։ Ինչպե՞ս կպահեիք Ձեզ։ Լիցքաթափվեք ու ինքնահոսի թողեք իրավիճակը։

Ունեցեք սեփական հետաքրքրություններ

Իհարկե, դուք անընդհատ մտածում եք այդ տղայի մասին։ Նա Ձեր գլխի մեջ է ամբողջ օրը, բայց նա չպետք է իմանա այդ մասին։ Նա ուզում է, որ դուք ապրեք Ձեր կյանքով։ Այնպես որ, եթե Դուք դեռ չունեք նախասիրություններ, հետաքրքրություններ, հույսեր ու երազանքներ, ավելի լավ է՝ ձեռք բերեք դրանք։ Նախ, փորձեք ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչ է դուր գալիս նրան, հարցուփորձ արեք նրան այդ մասին, բայց երբեք մի նմանակեք նրա հետաքրքրությունները, ձեռք բերեք ձեր սեփականը։ 

Աչքով արեք

Սա կնոջ ամենահզոր գործիքներից մեկն է, բայց, ցավոք, այն հազվադեպ է գործածվում։ Փորձեք սրամիտ բան ասել, իսկ հետո աչքով տալ նրան։ Հավատացեք, որ նա կհասկանա Ձեր ժեստը։

Գրգռեք նրան

Եթե հայտնվել եք նրա կամ Ձեր տանը ու մենակ եք ու ուզում եք, որ գիշերը շարունակություն ունենա, ընդառաջ գնացեք նրան։ Սովորաբար տղաները նման իրավիճակում ձգտում են նախաձեռնել սեքս, բայց եթե նա ջենթլմեն է, նա կսպասի մինչեւ դուք ակնարկեք այդ մասին։ Շատ մի սպասեք, ինքներդ արեք առաջին քայլը։ Պարտադիր չէ միանգամից «ցատկել» նրա վրա։ Սկսեք որեւէ մեղմ շարժումից՝ օրինակ հպվեք նրան, ասես պատահաբար։ Նստեք նրա կողքին, այլ ոչ թե դիմացը։ Կամ էլ պարզապես ժպտացեք նրան ու նայեք նրա աչքերի մեջ։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր