15:02 - Reuters-ը հրապարակել է ռազմական բախումների պատճառով ադրբեջանցի սպանված զինվորի թաղման կադրեր         14:54 - Հայկական բանակում երկու զոհ կա. ՊՆ      14:34 - Ի գիտություն՝ մետրոպոլիտենից օգտվողներին    

02 հուլ 2016 18:35

Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 412 կգ արդյունքով դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում էՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրել է բոլոր երեք մոտեցումները. նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճել փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահել է 210 կգ, այնուհետ 220 կգ և 225 կգ և կրկին արժանացել փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Հայաստանը երիտասարդների այս առաջնությունում ներկայացնում էին Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ), Արփինե Դալալյանը (7-րդ տեղ):


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր