17:04 - Տեսանյութ. ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին         16:40 - ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել      16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան    

02 հուլ 2016 20:00

Բաքվի բռնապետի վարչակարգը ձեռբակալել է հերթական լրագրողին

Աշոտ Մովսիսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.
Բոլորովին վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Ադրբեջանում լրագրողներն իրենց գործունեության համար չեն կալանավորվում»։ Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Բաքվի բռնապետի վարչակարգը ձեռբակալել է հերթական լրագրողին, այս անգամ՝ «Լրագրողական հետազոտությունների կենտրոնի» ( Jurnalist Araşdırma Mərkəzi ) գլխավոր խմբագիր Ֆիքրեթ Ֆարամազօղլուին։ 
Լրագրողի կինը պատմել է, որ հունիսի 30-ին քաղաքացիական հագուստով 3 անձ նախ ներխուժել են իրենց բնակարան, խուզարկել և բռնագրավել ամուսնու համակարգիչը, ինչից հետո միայն իրեն տեղեկացրել են, որ ամուսինը ձերբակալվել է՝ առանց նշելու ձերբակալության հիմքերի կամ պատճառների մասին:
Այս գործելաոճը խիստ բնորոշ է Բաքվի բռնապետի սպասավորներին, իսկ խուզարկությունն ու համակարգչի բռնագրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ լրագրողը ձերբակալվել է մասնագիտական գործունեության համար։
Հ.Գ. եթե համակարգչի մեջ որևէ «պիտանի» բան չգտնվի, ապա թմրանյութը «նաղդ» է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր