ՀՐԱՏԱՊ․ Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը          ՆԱՏՕ-ն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ. Մատվիենկո       Ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային . թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է    

04 դեկ 2017 14:00

Որ դեպքում կարող է ջուրը դառնալ սրտի նոպայի պատճառ

 

Որ դեպքում կարող է ջուրը դառնալ սրտի նոպայի պատճառՄասնագետները հաճախ են նշում, որ օրվա ընթացքում շատ ջուր խմելն օգտակար է օրգանիզմի համար: Ջուրը ոչ միայն խոնավեցնում է օրգանիզմը, այլև առհասարակ խթանում է օրգանների ու համակարգերի աշխատանքը:

Ջուրն օգնում է նիհարել, էներգիա է հաղորդում, օգնում է խուսափել ջրազրկումից, բարելավել մարսողությունն ու անգամ կանխել մի շարք հիվանդությունների առաջացումը: Այն իսկապես շատ օգտակար է առողջության համար, սակայն քչերը գիտեն, որը միևնույն ժամանակ ջուրը կարող է վտանգավոր լինել՝ նպաստելով սրտի նոպայի առաջացմանը: 

Բժիշկների խոսքով՝ մարդը պետք է օրական 6-8 բաժակ ջուր խմի՝ օրգանիզմի բնականոն գործունեության ապահովման համար, սակայն մարդիկ հաճախ սխալ են խմում այդ ջուրը, ինչն էլ դառնում նման լուրջ խնդրի պատճառ:

Շատ հաճախ մարդիկ սառը ջուրը խմում են անմիջապես ուտելուց հետո, մինչդեռ նման մեկ բաժակ ջուրը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Բանն այն է, որ սննդի հետ օրգանիզմում են հայտնվում նաև տարբեր ճարպեր, իսկ սառը ջուրը ոչ միայն դանդաղեցնում է մարսողության գործընթացը, այլև ստիպում է, որ հաստ աղին ավելի արագ կլանի ճարպը: Այս դեպքում զարկերակները սկսում են խցանվել, ինչն էլ դառնում է սրտի նոպայի պատճառ: 

Գիտնականները վաղուց են ապացուցել, որ առողջությանը վնաս չհասցնելու համար ուտելուց հետո հարկավոր է որոշ ժամանակ ջուր չխմել, քանի որ այն դանդաղեցնում է սննդի մարսման գործընթացը, իսկ սաստիկ ծարավի դեպքում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջրին: 

Հարկ է նաև հիշել, որ սրտի նոպայի ախտանշանների շարքին են դասվում ոչ միայն կրծքավանդակի ցավն ու ձախ ձեռքի թմրածությունը, այլև ծնոտի ուժգին ցավը, սրտխառնոցն ու առատ քրտնարտադրությունը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր