18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

04 դեկ 2017 14:15

Անձրև`թունավոր սարդերից

 

Ավստրալիայի բնակչուհին վախեցրել է համացանցի օգտատերերին՝ հրապարակելով հորդառատ անձրեւից հետո իր լուսամուտագոգի նկարը, որում երեւում են ավստրալական այրի տեսակի 8 թունավոր սարդեր։ Դրանց խայթոցը շատ ցավոտ է եւ կարող է մահաբեր լինել։

«Այն պահը, երբ դու Վիկտորյայի նահանգում ես ապրում, եւ ամռան առաջին օրն անձրեւ է գալիս։ Այս բոլոր ավստրալական այրիները մի պատուհանագոգի վրա են եղել։ Ուշադիր եղեք, որ ձեր պատուհանները փակ լինեն»,– գրել է աղջիկը։

Հաղորդվում է, որ սարդերը տիպիկ ավստրալական ցեղատեսակի ներկայացուցիչներ են, սակայն տաք եղանակին դրանք հաճախ են մտնում մարդկանց տներ՝ փորձելով թաքնվել արեւից, հայտնում է Daily Mail–ը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր