20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

04 դեկ 2017 20:15

25 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում նույնիսկ սիրելի կանանց

 25 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում նույնիսկ սիրելի կանանց
1. Նա ինֆանտիլ խաբեբա է
Որոշ տղամարդիկ սիրում են հենց սիրախաղի ընթացքը: Նրանց պարզապես դուր է գալիս շատ ընկերուհիներ ունենալ: Նրանք դա խաղ են համարում:
2. Նա բնածին ստախոս է
Որոշ տղամարիկ սովոր են իրենց զուգընկերուհուն խաբել ցանկացած հարցում: Ավելին՝ նրանցից շատերին առանձնակի գրավիչ է թվում տեսնել, թե իրենց որքան կհաջողվի ձեզնից ճշմարտությունը թաքցնել: Ուստի այդպիսիների հետ առանձնակի զգույշ եղեք:
3. Նա ձգտում է իր տղամարդկությունն ապացուցել
Որոշ տղամարդիկ կարծում են, որ «իսկական տղամարդը» պարզապես պարտավոր է շատ սեքսուալ զուգընկերուհիներ ունենալ:
4. Նա վարքի բացասական դերային մոդել ունի
Նրա բոլոր դերային մոդելները կապված են դավաճանության հետ, քանի որ դա այն է, ինչ նա մանկուց տեսել է: Նա պարզապես չի կարողանում իրեն այլ կերպ պահել:
5. Նա ուզում է դա նորից փորձել
Որոշ տղամարդիկ փորձում են ուրիշ տեղում գտնել նույն ապրումները, ինչպիսիք դուք ունեիք հարաբերությունների սկզբում: Համենայն դեպս, նկատի ունեցեք, որ դա նրա խնդիրն է, ոչ թե ձեր:
6. Նա խուսափում է իրական մտերմությունից, քանի որ հարբերություններից վախ ունի
Հոգեբանները պնդում են, որ տղամարդիկ աշխատում են խուսափել իրական մտերմությունից: Սա տղամարդկանց դավաճանությունների մեծ մասի գլխավոր պատճառն է: Վախենալով սկսված հարաբերություններից՝ նրանք սկսում են հեռանալ իրենց զուգընկերուհուց, ինչը բավական հաճախ հանգեցնում է դավաճանության:
7. Նա ուզում է իրեն ցանկալի զգալ
Սա վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Սպասվում է, որ տղամարդիկ պետք է «որսորդ» լինեն, բայց նրանք ոչ միշտ են ստանում արժանի գովեստը: Դա կարող է տպավորություն ստեղծել, որ մշտական զուգընկերուհին պարզապես օգտագործում է իրենց:
8. Նա նոր հանդիպումներ է փնտրում, իսկ հանդիպումները՝ նրան
Դժվար է հավատալ, բայց տղամարդը կարող է իսկապես սիրել իր կնոջը, բայց դավաճանել: Որովհետև տղամարդիկ հազվադեպ են հրաժարվում նոր ապրումներից և ծանոթություններից, նույնիսկ եթե երջանիկ են մշտական հարաբերություններում:
9. Նա պարզապես լաթ է
Հոգեբանները նշում են, որ որոշ մարդիկ չափազանց թույլ են «ոչ» ասելու համար: Երբ նրանք հնարավորություն են ունենում դավաճանելու, պարզապես չեն կարողանում հրաժարվել դրանից:
10. Նա իշխանություն է ուզում
Եթե տղամարդը հարաբերություններում իրեն չափազանց վստահ է զգում, կարող է իրեն դավաճանություն «թույլ տալ»:
11. Նա ուզում է ինքնահաստատվել
Որոշ տղամարդիկ իրենց ավելի նշանակալի են զգում, երբ միանգամից մի քանի կին են ունենում, որոնց հետ կարելի է սիրաբանել և մտերիմ հարաբերություններ ունենալ:
12. Նա դեռ չի հասունացել
Որոշ տղամարդիկ շփվում են հոգեբանորեն ոչ հասուն ընկերների հետ, ովքեր նրանց դրդում են նույն կերպ վարվել: Լինում են իրավիճակներ, երբ հասուն տղամարդիկ իրենց դեռահասի պես են պահում՝ իրար դեմ մրցելով սեքսուալ զուգընկերուհիների թվով:
13. Նա սիրում է նոր բաներ փորձել
Որոշ տղամարդիկ կարծում են, որ մեկի սիրտը գրավելով՝ կարող են շարունակել ապրել, ինչպես ցանկանան:
14. Նա հուզականորեն անկայուն է
Ինչպես կանայք, տղամարդիկ ևս հուզական տրավմաներ են տանում: Բայց դրանք յուրովի են հաղթահարում: Տամարդիկ հաճախ խեղդում են այդ զգացումները՝ հուզական ցավ պատճառելով սիրելիներին:
15. Նա հեշտասեր արու է
Որոշ տղամարդիկ պարզապես չեն տարբերում հեշտասիրությունը և սերը:
16. Նա չի կարողանում հոգ տանել
Տղամարդը, ով չի կարողանում հոգ տանել, շփոթվածություն է զգում, երբ երկարատև հարաբերություններ է ունենում: Նա հաճախ չի մտածում պատճառների մասին, որոնք իրեն ստիպում են դավաճանել:
17. Նա չի զգում, որ իրեն բավականաչափ գնահատում են
Այդ դեպքում տղամարդը կարող է հոգում դատարկություն զգալ: Այդպիսով՝ ձեր կողմից մեղադրանքները և քննադատությունը կարող են ձեր զուգընկերոջը ստիպել ուրիշին փնտրել:
18. Մարմնական սերտ կապի որոնում
Որոշ տղամարդիկ կարծում են, որ լավ հարաբերություններ հնարավոր չեն առանց հրաշալի սեքսի: Զգացումը, որ ինքը կնոջ համար հաճույքի օբյեկտ է, այդպիսի տղամարդու համար հսկայական դեր ունի հարաբերություններում: Սեքսը նոր հարաբերություններում կարող է ավելի վառ լինել, ինչի շնորհիվ նա խորը կապ է զգում նոր զուգընկերուհու հանդեպ:
19. Նա պարզապես չի կարող ընդդիմանալ
Երբեմն տղամարդիկ (հատկապես գեղեցկադեմ) պարզապես չեն կարողանում մերժել գրավիչ կնոջը:
20. Նա համոզված է, որ դուք ոչ մի տեղ չեք կորչի
Եթե ձեր զուգընկերը նախկինում ձեզ խաբել է, և դուք ներել եք, նա կմտածի, որ դուք երբեք չեք լքի իրեն, և կարող է նորից դավաճանել:
21. Նա ուզում է վերջ տալ հարաբերություններին
Որոշ տղամարդիկ դավաճանում են միայն, որովհետև ուզում են վերջ տալ հարաբերություններին: Նրանք պարզապես իրենց մեջ համարձակություն չեն գտնում ազնվորեն ասելու, ուստի ակնհայտ դավաճանության են դիմում:
22. Նա դա արդեն արել է
Մի անգամ դուք արդեն ներել եք նրա դավաճանությունը, ուստի պատճառ չկա, որ նա դա նորից չանի: Եթե տղամարդը վստահ է, որ իրեն կներեն, ինչու կողքից չզվարճանա:
23. Նա հարբած էր կամ չէր հասկանում՝ ինչ է անում
Իրենց դավաճանության համար տղամարդիկ հաճախ ալկոհոլն են պատճառաբանում:
24. Նա մեծ պահանջմունքներ ունի ձեզնից
Իհարկե, լրիվ նորմալ է, որ տղամարդը որոշակի սպասելիքներ ունի ձեզնից, սակայն չի կարելի կնոջից անհնարինը սպասել:
25. Նա դոն ժուան է
Որոշ տղամարդիկ կարող են անկառավարելի սեքսուալ ցանկություն ունենալ, բժիշկները դա հաստատում են: Տարբեր զուգընկերների հետ այդպիսի մտերմության ցանկությունը կարող է կախվածություն լինել և լուրջ հետևանքների հանգեցնել: Այդպիսի դավաճանությունն իսկապես բուժման կարիք ունի:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր