17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

05 դեկ 2017 10:54

«Փաստ». Նախկին պատգամավոր, այժմ աշխատակազմի ղեկավար Մկրտչյանը 33 միլիոն դրամ է հայտարարագրել

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու հողամաս և մեկական բնակարան ու ավտոտնակ: Նրա սեփականությունն է համարվում նաև «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 21 հազար եվրո: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 702 հազար դրամ: 

Մկրտչյանը մինչ նշանակումը մոտ մեկ տարի՝ 2016–2017 թթ., կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ էլ՝ ղեկավարի տեղակալը: Դեռևս 1995 թ. էլ ընտրվել է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր