«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

05 դեկ 2017 13:45

Ի՞նչ արտոնություններից կօգտվեն բազմազավակ ընտանիքները

 

«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով Հայաստանում բազմազավակ ընտանիքները կօգտվեն մի շարք արտնություններից, այդ թվում արտոնյալ պայմաններով տեխնիկա գնելու հնարավորությունից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը` հավելելով, որ այդ այդ արտոնությունները վերաբերում են կրթական, առողջապահական, ընտանեկան բիզնեսի եւ այլ ոլորտներին:

Նա նշեց, որ օրենքով կարգավորվելու, սահմանվելու է, թե որ ընտանիքն է հանրապետությունում համարվելու բազմազավակ: Ըստ օրենքի` 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքը համարվելու է բազմազավակ:

Ըստ բանախոսի` բազմազավակ ընտանիքների կարիքները որոշվել են կատարված մի քանի հետազությունների հիման վրա:

«Այդ հետազոտությունների հիման վրա որոշել ենք այն կարիքները, որոնք մեր բազմազավակ ընտանիքներին պետք է լինելու: Դրանցից առաջինը առողջապահությունն է, որն օրենքում ամրագրում է բազմազավակ ընտանիքի անդամների, իսկ անդամ համարվում են հայրը, մայրը եւ երեխաները, անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժում ստանալու իրավունքը: Երկրորդ ուղղությունը կրթական աջակցությունն է, որը ներառում է նախակրթությունից մինչեւ բարձրագույն կրթություն արտոնյալ պայմաններով կրթության իրավունք»,-ասաց Վանիկ Բաբաջանյանը` հավելելով, որ նախանշված ուղղություններ են հանդիսանում նաեւ բնակարանային պայմանների բարելավումը, բնակարանների ձեռքբերման աջակցումը, զբաղվածության եւ ինքնազբաղվածության ավելացումը:

Վանիկ Բաբաջանյանի խոսքով` աջակցման կարեւոր ուղղություն  է հանդիսանում նաեւ այն, որ բազմազավակ ընտանիքները խիստ արտոնյալ պայմաններով կկարողանան ձեռք բերել կենցաղային տեխնիկա:

Նա նշեց, որ Հայաստանում պաշտոնապես 7400 բազմազավակ ընտանիք է բնակվում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր