17:06 - Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան         16:45 - Տեսանյութ.Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր      16:24 - Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե...    

05 դեկ 2017 18:10

Կառավարությունում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր

 Կառավարությունում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ աշխատանքը ծավալվել է մեկ շուկայում փոքր զբոսաշրջային բրենդավորման ծրագրի շուրջ, բայց հաշվի առնելով կազմակերպության գործունեության հաջող փորձը տարբեր երկրներում և Հայաստանում մեծ ներուժի առկայությունը՝ նպատակահարմար կլինի դիտարկել նաև ավելի ընդգրկուն ծրագիր նախաձեռնելու հնարավորությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գաղափարը և առաջարկել հանդիպել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր