15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

05 դեկ 2017 19:15

Սաակաշվիլիի կինը. Միշայի հետ միշտ ամեն բան անկախատեսելի է


Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը սպասելի է անվանել Կիեւում նրա ձերբակալությունը՝ ելնելով վերջին դեպքերից, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Սաակաշվիլիին Կիեւում ձերբակալել էին բողոքի աղմկոտ ակցիայի ֆոնին, որը մինչեւ հիմա շարունակվում է փողոցում։ Միկրոավտոբուսը, որում գտնվում է Սաակաշվիլին, արգելափակվել է, անվադողերը ծակել են։
«Անխոս, դա այն էր, ինչին մենք սպասում էինք մի քանի ամիս, հատկապես վերջին շաբաթներին, երբ նրա շրջապատում բոլորին վտարեցին Վրաստան կամ այլ երկրներ կամ ծեծեցին եւ վախեցրին։ Միշան սպասում էր դրան, սակայն նրա ակտիվությունը չէր դադարում, եւ արդյունքը տեսնում ենք»,– ասել է Ռուլոֆսը Rustavi2–ին տված հեռախոսային հարցազրույցում։
Նա նշել է, որ չնայած իրադարձությունների կանխատեսելիությանը, մտահոգված է կատարվածով։
«Երբ Միշան մի բանի խառնած է, ամեն բան այնպես է զարգանում, ինչպես ոչ ոք չի սպասում»,– նշել է Ռուլոֆսը։
Կատարվածի մեջ նա մեղադրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։
«Ինչպես գիտեք, այսօր Պորոշենկոն հարձակվել է ամուսնուս վրա նրա բնակարանում։ Կարծում են, թե դա ամիսներ շարունակվող քաղաքական հալածանքների ավարտն է, բայց իրականում միայն հիմա է սկսվում իրական պայքարը Ուկրաինայում եւ Վրաստանում»,– գրել է Ռուլոֆսը Facebook–ում։

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր