17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

05 դեկ 2017 19:30

Հինգ նշան, որ տղամարդը Ձեզ դավաճանում է

 
Հարաբերություններում միայն դուք եք ջանքեր գործադրում
Եթե նկատում եք, որ Ձեր զուգընկերն այլեւս նույնքան ուշադիր չէ ձեր հարաբերությունների հարցում, որքան նախկինում էր, ուրեմն մտածելու ժամանակն է։ Երջանիկ զույգերը միշտ միասին են ջանքեր գործադրում իրենց լուսավոր ապագայի համար։ Նրանք աջակցում են իրար ու հոգ տանում իրար մասին։ Բայց կարող է գալ մի պահ, երբ զույգում մեկը սկսում է իրեն պասիվ պահել։ Եթե Ձեր զուգընկերը այլեւս հանուն Ձեզ ջանքեր չի գործադրում, ուրեմն հնարավոր է՝ նրա ուշադրությունը մեկ ուրիշը կգրավի կամ արդեն գրավել է։
Վերջերս նա հաճախ է արդարանում ու չափազանց դյուրագրգիռ է
Նա թաքցնելու բան ունի, ու դուք գիտեք դա։ Նա միշտ նյարդայնանում է, զայրանում մանրուքներից ու սկսում է արդարանալ, երբ նրան անցանկալի հարցեր եք տալիս։ Ասես հարցաքննության ժամանակ փորձում է իր անմեղությունն ապացուցել։ Բայց եթե նա մեղավոր չէ՝ ի՞նչ կարիք կա արդարանալ։ Տղամարդը կարող է խուսափել հարցերից կամ էլ փոխել խուսակցության թեման միայն թե թույլ չտա, որ իր սուտը ջրի երես դուրս գա։ Նա կփորձի շեղել ձեզ՝ պատճառաբանելով, որ վատ տրամադրություն ունի։ Ու դա բնական ենթագիտակցական ռեակցիա է նման իրավիճակում, բնական պաշտպանական մեխանիզմ՝ ստող մարդկանց համար։
Դուք այլեւս իրար հետ ժամանակ չեք անցկացնում
Հիշեք՝ ինչպես է սկսվել ամեն ինչ՝ ռոմանտիկ ընթրիք, անկողնում մատուցված սուրճ, զգացմունքների քնքուշ դրսեւորումներ, երբ մենակ էիք մնում։ Բայց հիմա այդ ամենը ասես հօդս է ցնդել։ Բնական է, որ ժամանակի ընթացքում մարդկանց զգացմունքները մի քիչ մարում են։ Բայց եթե ռոմանտիկա առհասարակ չկա՝ դա արդեն նորմալ չէ։ Եթե ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում ռոմանտիկ երեկո կազմակերպել՝ ուրեմն ձեր զուգընկերը չի ուզում Ձեզ հետ ժամանակ անցկացնել։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Հնարավոր է, նրա զգացմունքները սպառվել են։ Կամ էլ նրա համար դժվար է հավասարակշռել իր զգացմունքները Ձեր ու նորահայտ կնոջ միջեւ։
Դուք նկատում եք, որ նա սկսել է թաքցնել հեռախոսը ու արգելափակել համակարգիչը
Նախկինում նա կարող էր Ձեզ տալ իր հեռախոսը կամ մոռանալ այն որեւէ սենյակում։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է՝ նա խանդոտ է վերաբերվում իր անձնական իրերին, ձեռքից վայր չի դնում։ Եթե խնդրեք, որ նա որոշ ժամանակով Ձեզ տա հեռախոսը՝ նա կձգձգի, որպեսզի հասցնի այնտեղից ջնջել բոլոր գաղտնի տվյալները։ Ինչը բաց էր նախկինում՝ հիմա արդեն փակ է։ Այդ գաղտնապահությունը ոչ մի լավ բան չի խոստանում։ Հնարավոր է տղամարդը ձեզնից շատ կարեւոր տեղեկություն է թաքցնում, որը կարող է կործանել հարաբերությունները։ Ասել է թե՝ իր անհավատարմության ապացույցները։
Դուք զգում եք, որ ինչ-որ բան այն չէ
Ներքին ձայնը երբեք չի ստում։ Դա բնության շնորհ է, որը Ձեզ պաշպանում է բացասական հետեւանքներից ու խաբեությունից։ Եթե ինչ-որ պատճառով դուք սկսում եք անհանգստանալ ու զգալ, որ ինչ-որ բան այն չէ, ապա ուշադիր հետեւեք նրան։ Հնարավոր է՝ բնազդները ձեզ կհուշեն, թե որոնք են այդ տագնապահարույց ազդանշանների պատճառները։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր