15:50 - Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, թե դուք որոշեք...         15:49 - Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, շուտով կտեսնեն, որ թագավորը մերկ է և այդ ամենն ուղղակի շղարշ էր      15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին    

06 դեկ 2017 11:05

ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկ. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկ. ԱԺ-ն հաստատեց նախագիծըՀՀ Ազգային Ժողովն այսօր միաձայն հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: 
 
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր: 
 
Նշենք, որ նախագծով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Հայկական կողմը վճարելու է վարկի տասը տոկոսը և օգտագործելու է վարկը 2018-2022 թվականներին, վարկի առաջին վճարումը կատարվելու է 2023 թվականին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր