16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

06 դեկ 2017 15:00

Զգուշացեք հավամթերքում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր

Զգուշացեք հավամթերքում հայտնաբերվել են վտանգավոր նյութերՀերթական անգամ հանրային վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ. այս անգամ ուսումնասիրվել է սառեցված հավամթերքի շուկան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով, ուսումնասիրության համար ընտրված հավի 9 նմուշներից սննդում օգտագործման համար պիտանի են միայն 4-ը, 5 նմուշ սննդի համար պիտանի չէ. «Սննդամթերքի ղթայի նկատմամբ վերահսկողությունն օրըստօրե երկրում ավելի վատ բնույթ է կրում եւ տաօրինակ են հնչում հայտարարությունները, թե այդ շղթան պետք է վերահսկել եւ «շանտղություն» է, որ չենք վերահսկում»,-ասաց նա:
«Հայտնաբերվել են մանրէաբանական խախտումներ, սալմոնելա, ինչն արդեն արտադրական ցանցի հետեւանք է: Գրեթե բոլոր հավերն ունեցել են մակնշման հետ կապված խնդիրներ, այսինքն իրացման ցանցում վերահսկողության չի եղել: Հավերի մեջ նկատվել են հակաբիոտիկների մնացորդներ, ինչպես լեւոմիցետինի, այնպես էլ տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներ են հայտնաբերվել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ նշված խախտումներն արձանագրվել են բացառապես Հայաստան ներմուծված եւ սառեցված հավամթերքի շուկայում, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Բրազիլիայից ներմուծված հավամթերքում է հայտնաբերվել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր