«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը          Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի       Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ, պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք խաղաղություն ու կայունություն հաստատելու համար    

06 դեկ 2017 17:35

«Մանկական կոմպլեքսներով, կյանքում չկայացած ինչ-որ մեկը ստիպում է, որ իր ընտանիքի անդամները բառիս բուն իմաստով իր անլվա ոտքերը պաչեն». Նիկոլ Փաշինյան

 «Մանկական կոմպլեքսներով, կյանքում չկայացած ինչ-որ մեկը ստիպում է, որ իր ընտանիքի անդամները բառիս բուն իմաստով իր անլվա ոտքերը պաչեն». Նիկոլ Փաշինյան
«Եթե ընտանիքի անդամը սպանում է ընտանիքի անդամին, պետությունը միջամտելու իրավունք ունի՞, իհարկե ունի, իսկ եթե ընտանիքում սկսվել են պրոցեսներ, որոնք բերելու են կա՛մ սպանության, կա՛մ վերակենդանացման բաժանմունք հասցնելո՞ւն»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նա առաջարկում է ձևակերպել՝ որոնք են մեր ազգային ավանդույթները. «Ազգային ավանդույթները հայրը և մա՞յրն են, որոնք որոշում են՝ տղան և հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ինչ դիրքով: Է՞դ է մեր ազգային ավանդույթը: Դուք գիտե՞ք, որ նման երևույթ կա ՀՀ-ում: Կամ, մանկական կոմպլեքսներով, կյանքում չկայացած ինչ-որ մեկը ստիպում է, որ իր ընտանիքի անդամները բառիս բուն իմաստով իր անլվա ոտքերը պաչեն: 6 ամիս առաջ ճանապարհին տեսել եմ, թե ինչպես է մի տղամարդ զխկում մի երիտասարդ կնոջ: Իջել, ասում եմ՝ «էս ի՞նչ ես անում», ասում ա՝ «կնիկս ա»: Այսինքն՝ որ կնիկն ա, իրեն կարելի է զխկե՞լ»:
Ըստ նրա՝ այս օրենքը պետք է մեր ժողովրդին:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր