17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

07 դեկ 2017 11:30

Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը կլինի վաղը

Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը կլինի վաղըԱզգային ժողովի քառօրյայի այսօրվա նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ այսօր դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Այնուհետև ԱԺ-ում շարունակվեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումները:

Հարցով հարակից զեկուցող, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ վերահաստատում է երեկ հնչեցրած իր դիրքորոշումը և համոզված է, որ այդ դիրքորոշումը դահլիճում գտնվող մեծամասնության կողմից հավանության է արժանանում, ապա կոչ արեց չվերագրել այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի և չի կարող ունենալ:

«Մի՛ վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը չի հավակնում, նպատակադրում չի էլ եղել մտնելու մարդկանց ընտանիքներ, չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր է տանում։ Չկա այստեղ մեր և ձեր տեսակետ»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը չի կիսում այն տեսակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքար և այլ խնդիրներ:

«Ինչ վերաբերում է հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, այդ տեսակետն այլ տիրույթում է, և այդ տիրույթում ես անելիք չունեմ»,- ասաց նա, ապա կոչ արեց, որ բոլորը կողմ քվեարկեն այս օրինագծին:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ ասաց. «Հաշվի առնելով այն, որ մենք արագացված ենք այս օրենքը քննարկում, ես կխնդրեի եղած առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով մինչև երկուշաբթի օրը: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկներին, պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր