«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

07 դեկ 2017 20:15

ՀՀ կառավարությունը կների սերմերի եւ պարարտանյութերի պարտքը գյուղացիներին

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստին հավանություն է տվել 2011-2016թթ. սերմերի եւ 2015-2016թթ. պարարտանյութերի համար գյուղացիների պարտքերը ներելու որոշմանը։
Աշնանացան ցորենի եւ  գարու սերմի պարտքը կազմել է 591.1 մլն դրամ, իսկ պարարտանյութի պարտքը՝ 165.2 մլն դրամ։ Այս գումարը գյուղացիները պարտք են «Բերրիություն» միավորման ու «Հրաշք այգի» ՍՊԸ–ին։ Պարտքերի կուտակման պատճառն այն է, որ նախորդ տարիներն անբարենպաստ են եղել գյուղատնտեսության  համար։
Կարեն Կարապետյանն առաջարկել է ապագայում թույլ չտալ, որ պարտքեր կուտակվեն։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր