«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

08 դեկ 2017 10:45

ԱԺ-ն հաստատեց 2018թ. պետբյուջեն

ԱԺ-ն հաստատեց 2018թ. պետբյուջենՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը՝ 64 կողմ, 35 դեմ քվեարկությամբ:

Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

«Ծառուկյան» խմբակցության անունից վարման կարգով խոսեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով նշեց, որ 2018-ի բյուջեի նախագիծը չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը, ինչ իրենց խմբակցությունն ունի: Ըստ նրա, բյուջեն լուրջ հիմքեր չի հանդիսանում տնտեսական զարգացման համար, մենաշնորհների համար ազատ մրցակցային պայմաններ չեն ձևավորում: 

Բյուջեի քվեարկությանը ներկա էին նաև կառավարության անդամները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Բյուջեի նախագծի հաստատումից հետո ծափողջյուններ եղան:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր