20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

08 դեկ 2017 11:17

ԱԺ-ն տասնյակից ավելի օրենքներ ընդունեց, այդ թվում հաստատվեց Վերահսկիչ պալատի 2018-ի ծրագիրը

 

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 91 կողմ, 7 դեմ ձայներով ընդունվեց «Վերահսկիչ պալատի 2018-ի տարեկան ծրագիրը հաստատելու մասին նախագիծը: «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց փաստաթղթին:

Խորհրդարանում ընդունվեցին նախորդ օրերին քննարկված մի շարք նախագծեր, որոնց մեծ մասն ընդունվեցին միաձայն:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների մասին,

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխությունների մասին,

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխությունների մասին,

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթները,

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների մասին օրենքի նախագիծը եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը,

«ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,

«Հաշվեքննիչ պալատի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը,

«Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Հանրագրերի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Վերջինս պետք է ընդունվեր ԱԺ պատգամավորների թվի առնվազն 3/5-րդով: Այն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենքի  նախագիծը, «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր