16:00 - Խանդոյան եղբայրները չեն կարող տեսնել իրար         15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան      15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:    

08 դեկ 2017 17:20

Բախումներ Արևմտյան Երուսաղեմում. տեսանյութ, լուսանկարներ

 
Բախումներ  Արևմտյան Երուսաղեմում. տեսանյութ, լուսանկարներ
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա մի քանի հազար մուսուլման է հավաքվել ուրբաթօրյա աղոթքի: Աղոթքից հետո պաղեստինցի արմատականները «ցասման օր» են խոստացել իրականացնել. փոխանցում է ria.ru-ն:  

Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել մահմեդական ցուցարարների և իսրայելական ոստիկանության միջև:  
Ցուցարարների խումբն արգելափակել է Հին քաղաքի մոտակայքում գտնվող փողոցը:  Ամբոխը փորձում է կոտրել ցանկապատը Դամասկոսյան դարպասների մոտ: 
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին: Իսրայելը Երուսաղեմը համարում է  իր «միակ և անբաժանելի» մայրաքաղաքը՝ ներառյալ արևելյան շրջաններն ու պատմական կենտրոնը, որոնք կարողացել է հետ նվաճել Հորդանանի հետ վեցօրյա պատերազմի արդյունքում: 
Բախումներ  Արևմտյան Երուսաղեմում. տեսանյութ, լուսանկարներ
Հայտնի է՝ աշխարհը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում, ու սա Մերձավոր Արևելքի հակամարտության ամենախրթին խնդիրներից մեկն է: Այդ իսկ պատճառով օտարերկրյա բոլոր դեսպանությունները տեղակայված են Թել-Ավիվում: 
Բախումներ  Արևմտյան Երուսաղեմում. տեսանյութ, լուսանկարներ
Դեռևս 1995 թ. ԱՄՆ Կոնգրեսը Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենք էր ընդունել, սակայն այդ որոշման իրականացումը հետաձգվում էր շուրջ 22 տարի:   



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր