19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

04 հուլ 2016 12:20

Սյունիքում ողբերգական վթարի հետևանքով զոհվածների մեջ 1-ամյա երեխա կա

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 4-ի առավոտյան՝ ժամը 07:25-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 պետհամարանիշի  ավտոմեքենան և «KAMAZ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները տեղում մահացել են, 1 ուղևոր և «KAMAZ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում:
Հետագայում մահացել է հոսպիտալացված վիրավորներից ևս մեկը: Զոհերի ընդհանուր թիվը հասավ 6-ի:
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Ժիրայր Պատվականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մահացածները ամուսիններ են՝ 24-ամյա Ռուբեն Ավագյանը և 23-ամյա Սոնա Ջավադյանը, իսկ երրորդն էլ նրանց երեխան՝ 1-ամյա Լիկա Ավագյանը:
Տեղի ունեցած ավտովթարից մահացել է նաև Երևանի բնակիչ 24-ամյա Մուշեղ Մարջանյանը, Իննա Միքայելյանը և 23-ամյա Արտակ Ոսկանյանը:
«ԿԱՄազ»-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր