Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

09 դեկ 2017 14:41

Դատախազը՝ Հայկազ Բաղմանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին

 

Երբ որ մենք Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք տեղեկատվություն, կստուգենք եւ դա կհիմնավորվի, անկախ նրանից նա աշխատում է, չի աշխատում ազատվել է, երբ է ազատվել, կհետեւի քրեական պատասխանատվություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել կոռուպցիոն սկանդալում, ինչո՞ւ ստուգումներ չեն արվում նյութերով:

«Մեզ նրա ազատման պատճառների մասին հայտնի է այնքան, որքան հայտնի է ամբողջ հանրությանը, եւ այդ պատճառները որեւէ հանցավոր դրսեւորման մասին տեղեկություններ չեն պարունակել»,-ասաց նա:

Նշենք, որ օրերս Հայկազ Բաղմանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Այս առնչությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ նա զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով: Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Բաղմանյանը չի կատարել աշխատանքային պայմանավորվածությունները, եւ համատեղելի չէ ծառայության հետ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր