15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

09 դեկ 2017 16:15

Աշուն-ձմեռ 2017-18 սեզոնին դիմահարդարման գլխավոր թրենդները (photo)

 Աշուն-ձմեռ 2017-18 սեզոնին դիմահարդարման գլխավոր թրենդները (photo)
Նորաձևությանը հետևող հարյուրավոր կանայք փորձում են մշտապես օգտագործել դիմահարդարման նոր թրենդները և հետ չմնալ նորաձևությունից, սակայն ոչ բոլորին է հաջողվում մշտապես պահպանել դիմահարդարման կանոներն ու նոր միտումները Դիմահարդարման մեջ սպասվող թրենդների և հակաթրնդների մասին Hayacq.com–ը խոսեց դիմահարդար Նուարդ Սրապյանի հետ: 
 
-Կներկայացնեք խնդրենք, որո՞նք են սեզոնի բյութի թրենդերը:
-Գեղեցիկ, խնամված մաշկ, ոչ մի կոնտուրինգ, սթրոբինգ…
Առողջ, մաքուր և խնամված  մաշկ: Այս տարի թրենդային է համարվում կարմիր գույնը: Կարմիր ոչ միայն շուրթերին նաև աչքերին: Կարմիր ստվերաներկ ՝համարձակների համար, նաև կարմիր սլաքներ աչքերին: Սևի ու կարմիրի համադրությունն իդեալական կդիտվի: Վարդագույն, վարդագույնի տարբեր երանգներ: Բաց մաշկ ունեցողները կարող են ընտրել ավելի նուրբ երանգներ՝ ծիրանագույնի համադրությամբ, մետալիկ ստվերաներկեր, շրթներկերը կարող եք ընտրել գինեգույն, մուգ հատապտղային գույներ, ինչպես նաև բնական գույներ, բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում նուդ: Նուդը այս սեզոնին համարվում է ոչ թրենդային, ինչպես նաև փայլատ շուրթերը:
Աշուն-ձմեռ 2017-18 սեզոնին դիմահարդարման գլխավոր թրենդները (photo)
Ինչ վերաբերում է թարթիչներին, 60-ականները վերադարձել են: Շանելի ցուցադրության գլխավոր ոգեշնչող կերպարը եղավ հենց 60-ականների հայտնի մոդել Թվիգին՝ իր արտահայտիչ ստորին թարթիչներով: Ինչ վերաբերում է հոնքերին, այս սեզոնին ակտուալ են բնական հոնքերը՝ առանց հստակ գծերի:
Մի քանի տարի շարունակ իր տեղը չէր զիջում «Դիմահարդարում առանց դիմահարդարման»  տենդենցը: Այժմ ակտուալ են վառ արտահայտված սլաքները, կրեատիվ և ինքնատիպ կերպարները, կոնտրաստը, իհարկե այս ամենը չափի մեջ: 
-Որո՞նք են ամենատարածված սխալները դիմահարդարման մեջ: 
-Այս հարցի շուրջ կարելի անվերջ խոսել: Սակայն կարելի է առանձնացնել մի քանի ակնառու սխալներ, որ ավելի հաճախ է նկատվում առօրյա կյանքում: Չափից դուրս հստակ և հաստ ընդգծված հոնքեր, երբեմն իրոք հանդիպում են շատ արտահայտված հոնքեր, որ ճիշտ հակապատկերն է բնական տեսքի:
Կոնտուրինգ՝ առօրյայում, արտահայտիչ գծեր, որ հստակ նկատելի է բնական լույսին: Քիթը փոքրացնելու փոխարեն ավելի արտահայտիչ են դարձնում գծային ոչ ճիշտ կոնտուրինգով, ինչպես նա ոչ ճիշտ արտահայտված այտոսկրեր: Շատ հաճախ սխալվում են նաև գույնի ընտրության հարցում՝ ընտրելով դեղինի /ժանգագույն/ շատ վառ կամ մուգ երանգներ:
Դիմափոշու սխալ կիրառումը: Այս սխալը հաճախ հանդիպում է ամռանը հատկապես յուղոտ մաշկ ունեցողների մոտ, երբ տոնային կրեմի վրա պարբերաբար դիմափոշի են օգտագործում, որպեսզի դեմքը ազատվի ավելորդ յուղից: Այս միջոցը միայն կարճ ժամանակով կարող է քողարկել յուղը, որոշ ժամանակ անց այն կրկին կփայլի և փոխարենը դեմքի վրա  կունենանք յուղային ավելի հաստ շերտ: Անհրաժեշտ է օգտագործել յուղը հեռացնող հատուկ անձեռոցիկներ կամ դիմափոշիներ:
-Արդյո՞ք դիմահարդարման մեջ որոշիչ են հայտնի կերպարները:
-Միանշանակ: Հանրությանը հայտնի մարդիկ ունեն շատ երկրպագուներ, հետևորդներ, որոնք փորձում են նմանակել իրենց սիրելի կերպարներին: Աշխատանքային փորձիցս ելնելով՝ վստահ կարող եմ ասել, որ այս հարցում  հայտնիների առաջարկը ծնում է պահանջարկ: Ցավալին միայն այն է, որ շատ երիտասարդ աղջիկներ՝ հետևելով իրեց սիրելի կերպարներին, կորցնում են իրեց յուրահատկությունն և սեփական կարծիքը:
Աշուն-ձմեռ 2017-18 սեզոնին դիմահարդարման գլխավոր թրենդները (photo)
-Ձեր խորհուրդը կանանց՝ ինչպե՞ս սստեղծել ամանորյա իդեալական կերպար: 
-Եթե չեք տիրապետում դիմահարդարման նրբություններին, կարծում եմ իդեալական կերպար ստանաը փոքր-ինչ դժվար է: Պետք է կարողանալ քողարկել թերություններն և ընդգծել առավելությունները, ինչպես նաև ճիշտ ընտրել կոսմետիկան: Ցանկացած մանրուք շատ կարևոր է եթե ցանկանում եք անթերի և իդեալական կերպար ստանաք: Քանի որ յուրաքանչյուրս մեր հոգու խորքում հավատում ենք, որ ինչպես դիմավորենք տարին, այնպես էլ կանցնի փորձում են Ամանորի գիշերը ունենալ անթերի տեսք: Կարող եք ստանալ ամանորյա վառ և փայլուն կերպար՝ օգտվելով այս սեզոնի դիմահարդարման տենդենցներից, իհարկե չչարաշահելով կոսմետիկան և չմոռանալով, որ որքան էլ թրենդային լինի կերպարը, չենք կարող ֆեշն շոուներից  և տեսախցիկից այն կողմ տեսած մեր կերպարները բերել առօրյա կյանք: Եվ ինչպիսի դիմահարդարում էլ որ ընտրեք, մի մոռացեք, որ միշտ գեղեցիկ և թրենդային է առողջ, թարմ և խնամված մաշկը: 

Զրուցեց՝ Նունե Ենգուլյանը

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր