Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

09 դեկ 2017 16:35

Ինչո՞ւ Հայկազ Բաղմանյանը չի պատժվում թույլ տված «թերացումների» համար. նախարարի մեկնաբանությունը

 Ինչո՞ւ Հայկազ Բաղմանյանը չի պատժվում թույլ տված «թերացումների» համար. նախարարի մեկնաբանությունը
Տեղեկություն չունեմ, թե ինչ թերացումներ էր կատարել Հայկազ Բաղմանյանն իր աշխատանքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ՝անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը իր հորդորով զեկուցագիր է գրել և ազատվել պաշտոնից աշխատանքում ունեցած թերացումների պատճառով:
Դիտարկմանը, որ մամուլը բազմիցս գրել է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել կոռուպցիոն սկանդալում, արդյոք նրան ազատելու պատճառը դա՞ է եղել, ինչո՞ւ են նրան միայն ազատել աշխատանքից և չեն պատժել, Հարությունյանը պատասխանեց. «Խոսակցությունները բավարար հիմք չեն, որ քննարկենք այդ հարցը։ Եթե մեկին հայտնի են փաստեր, կոռուպցիայի դեմ պայքարը դա էլ ենթադրում է, որ խիզախություն ունենա դրանք տալ։ Աշխատանքի թերացումների համար աշխատանքից ազատելը տեղի է ունենեում ամեն օր, այդ թվում արդարադատության նախարությունում։ Դա չի նշանակում, որ ամեն թերացումից հետո պիտի սկսել քրեական հետապնդում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր