Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Աստվածաշնչում նկարագրված երկրաշարժի հետքերը          Հունաստանում կրակը շրջապատել է վանքն ու տասնյակ գյուղեր.վանականները հրաժարվել են լքել վանքը       Գիտնականներն ամբողջ աշխարհում ջրհեղեղների թվի կտրուկ աճ են կանխատեսել    

09 դեկ 2017 17:35

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՏԻՄ մարմիններին նվիրված խորհրդաժողովին

 Սերժ Սարգսյանը մասնակցել է ՏԻՄ մարմիններին նվիրված խորհրդաժողովին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մասնակցել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին:
Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արեւելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության եւ այլ ծրագրերի ներկայացուցիչներ:
Օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, Հանրապետությունում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին: Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրել են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունները:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփել է համայնքների խորհրդաժողովի արդյունքները, խոսել ոլորտի հիմնախնդիրների մասին, որից հետո խոշորացված մի շարք համայնքների ղեկավարներ ներկայացրել են գործունեության մեկ տարվա ձեռքբերումները, արձանագրված հաջողությունները, առկա խնդիրները եւ առաջարկվող լուծումները:
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդաժողովի ամփոփիչ նիստում հանդես է եկել ելույթով, պատասխանել միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր