19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

04 հուլ 2016 14:37

Որոշ մարդիկ ցանկանում են օգտվել Լարսում ստեղծված իրավիճակից

Մարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը նամակով դիմել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարին՝ տեղեկացնելով, որ Վերին Լարսի անցակետում գտնվող հայաստանցիների Հայաստան տեղափոխելով խնդիրը չի լուծվում, որովհետև ՌԴ հեռավոր շրջաններում էլի հայեր կան, ովքեր ուզում են գնալ Հայաստան, սակայն ճանապարհը դեռ չի շահագործվում:
Անկեղծ ասած, այս ամենը սկսում է կամաց կամաց զավեշտի վերածվել. ի՞նչ է նշանակում, որ ՌԴ տարբեր անկյուններում մարդիկ կան, ովքեր ուզում են Հայաստան վերադառնալ, բայց ճանապարհը փակ է, սա ավելի շատ նմանվում է հայկական շուստրիության:
Մարդիկ ուղղակի ուզում են օգտվել իրավիճակից ու Հայաստան գալ անվճար (նման մարդ ճանաչում եմ, որ խցկվել էր Լարսից հայրենիք վերադառնողների մեջ): Լավ, լավ եք անում, բայց ինչի ե՞ք ետ ամենն անում ձեր երկրի վրա քայլելով, սրան նրան վարկաբեկելով, ինչա ա թե հասնեք ձեր նպատակին:
Պարզ է, որ այս սեզոնին բազմաթիվ մեր հայրենակիցներ գալիս են Հայաստան՝ հարզատներին տեսակցության, սակայն այս ամենը «ձրի արշավի» տակ երկիրը գետնով տալու ակցիայի մի վերածեք, տեղից հազար ու մի խնդիր կա, միայն դա էր պակասում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր