Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

09 դեկ 2017 20:00

Սոցցանցի օգտատերերին սարսափահար է արել սովալլուկ սպիտակ արջի տեսքը

 
Օգտատերերը սարսափահար են եղել սովալլուկ սպիտակ արջի տեսքից։ Կենդանուն պատկերող տեսանյութը բուռն քննարկվում է համացանցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բաֆինի  երկիր կոչվող կղզում կենդանուն հայտնաբերել էին Sea Legacy կազմակերպության ներկայացուցիչները։ Տեսանյութում երեւում է, որ նիհար արջը հազիվ է շարժվում եւ ուտելիք է փնտրում աղբամանում, որտեղ ոչինչ չգտնելով՝ անուժ ընկնում է գետնին։
«Մենք կանգնել էինք այնտեղ եւ լաց էինք լինում»,- պատմում է լուսանկարիչ Փոլ Նիքլենը, որը տեսանյութը հրապարակել էր Instagram-ում։
Տեսանյութի մեկնաբանության մեջ նա հայտնել է, որ արջը նկարահանումից մի քանի օր կամ անգամ մի քանի ժամ անց հաստատ մահացել է։ Նկարիչը նշել է, որ իր խումբը չէր կարող նրան փրկել։
«Դա սրտաճմլիկ տեսարան էր, որը ես մինչեւ հիմա չեմ կարողանում  գլխիցս դուրս նետել, բայց ես գիտեմ, որ պետք է մարդկանց ցույց տանք եւ՛ գեղեցիկը, ե՛ւ տխուրը, որպեսզի կոտրենք անտարբերության պատը»,- գրել է Նիքլենը։
Արջի սովամահության  պատճառը գլոբալ տաքացման հետեւանքներն են, նշել է լուսանկարիչը։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր