«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը          Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի       Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ, պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք խաղաղություն ու կայունություն հաստատելու համար    

11 դեկ 2017 16:50

«Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը․ Կարո Փայլան

 «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը․ Կարո Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական) :
Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է.
«Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը.
Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար պատրիարք ընտրի:
Հոգևոր դպրոցները փակ են:
Պատրիարքի կարգավիճակ չկա:
Էլի թվարկեմ՞»:
Հիշեցնենք, որ Էրդողանի Հունաստանում հանդես էր եկել սկանդալային հայտարարություններով: Մասնավորապես նա նշել էր, որ 1923թ. ստորագրված Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր