14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է         13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին      13:22 - Ծննդատանը երեխան մահացած է ծնվել. հարազատները բողոքում են    

12 դեկ 2017 16:41

Իրանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:  Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
 
Նախնական տվյալներով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր