16:00 - Խանդոյան եղբայրները չեն կարող տեսնել իրար         15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան      15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:    

12 դեկ 2017 21:40

Ամենաուժեղ անհատներն ըստ Կենդանակերպի նշանի

Աղեղնավոր
Աղեղնավորները Կրակի տարերքի ամենաուժեղ նշանն են համարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե միշտ կարողանում են կառավարել էմոցիաները, դիմակայում են ցանկացած խնդրի: Նրանց դժվար է սադրել:
Առյուծ
Կրակի տարերքի նշաններից ոգու ուժով երկրորդ տեղում Առյուծներն են: Նրանք միշտ ուժեղ, քաջ ու կամային են թվում: Բայց իրականում նրանց պահվածքը երբեմն կախված է արտաքին գործններից ու շրջապատի կարծիքից: Նրանք միշտ աջակցության, գովասանքի եւ ճանաչման կարիք ունեն:
Խոյ
Չնայած բնածին ակտիվությանը, նպատակասլացությանն ու նույնիսկ համառությանը՝ Խոյերը Կրակի տարերքի ամենաթույլ նշանն են: Նրանք դժվարությամբ են կառավարում էմոցիաները, իսկ նրանց պահվածքը հաճախ հոգեկան ապրումների արդյունք է լինում: Նրանք կարող են հիմարություն անել, իսկ հետո երկար ժամանակ վճարել:
Ջրհոս
Օդի տարերքի նշաններից ոգու ուժով առաջին տեղում Ջրհոսներն են: Չնայած նրանց հատուկ երազկոտությանն ու բարձր գաղափարների ձգտմանը՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են բազմաթիվ դժվարություններ հաղթահարել եւ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում թեւաթափ չեն լինում:
Կշեռք
Օդի տարերքի նշաններից երկրորդ տեղում Կշեռքն է: Նրանք բավական ուժեղ են ոգով, բայց բնավորության որոշ թերություններ խանգարում են նրանց: Խնդիրն այն է, որ Կշեռքները հաճախ անելիքները վերջին պահին են թողնում, կարող են ժամանակ վատնել եւ ոչ միշտ են գործն ավարտին հասցնում: Նրանք արագորեն տարվում են ինչ-որ բանով, բայց այդ հետաքրքրությունը նույնքան արագ կարող է մարել:
Երկվորյակ
Կենդանակերպի այս նշանի երկակի էությունը հաճախ նրանց խանգարում է կենտրոնանալ ինչ-որ բանի ուղղությամբ եւ որոշում կայացնել: Դա նրանց խոցելի է դարձնում անսպասելի դժվարությունների առջեւ: Խնդիրների բախվելով՝ Երկվորյակները հաճախ շփոթության են մատնվում են չեն կարողանում ելք գտնել, ինչը նրանց ստիպում է օգնություն խնդրել ընկերներից:
Ձկներ
Շատերը Ձկներին տարօրինակ, իրենց աշխարհում ապրող անհատներ են համարում: Սակայն Ձկները Ջրի տարերքի ամենաուժեղ նշանն են: Նրանք կարող են երկար ու համբերատար շարժվել դեպի հաջողություն, առանց հուսահատվելու արդյունքի սպասել, երազել եւ հուսալ: Հաճախ Ճակատագիրն ինքն է նրանց պարգեւատրում համբերատարության եւ համառության համար՝ օգնելով հասնել ցանկալիին:
Կարիճ
Չնայած վտանգավոր «թույնին»՝ Կարիճներն այնքան էլ ուժեղ չեն, որքան ցանկանում են երեւալ: Նրանց խանգարում է ամեն ինչ իրենց ներսում պահելու սովորությունը: Արդյունքում կուտակված էմոցիաները խլում են նրանց կենսական էներգիան ու թուլացնում:
Խեցգետին
Խեցգետինները չափազանց զգայուն են, այդ պատճառով մշտապես մտերիմների ու ընկերների աջակցության կարիքն ունեն: Ժամանակին նման աջակցություն չստանալով՝ նրանք կարող են դեպրեսիայի մեջ ընկնել:
Այծեղջյուր
Այծեղջյուրները հանգիստ են, վճռական եւ հավակնոտ, հստակ նպատակներ են առաջադրում եւ աստիճանաբար ու հետեւողականորեն իրականացնում դրանք՝ չնայած դժվարություններին: Եթե նույնիսկ շուրջն ամեն ինչ քանդվում է, Այծեղջյուրները կանգ չեն առնում իրենց նպատակին հասնելու ճանապարհին:
Կույս
Մակերեսային ծանոթության դեպքում Կույսերը կարող են կամային եւ ուժեղ թվալ: Բայց որոշ դեպքերում նրանք պարզապես չեն կարողանում ընկալել իրենց դուր չեկող աշխարհը: Հասկանալով, որ ոչինչ փոխել չեն կարող, նրանք թեւաթափ են լինում եւ լողում հոսանքի ուղղությամբ:
Ցուլ
Շատերը, հավանաբար, կզարմանան, բայց Ցուլերը Կենդանակերպի նշաններից ամենաթույլն են: Նրանք չափազանց վարժվել են կայունությանը, այդ պատճառով ցանկացած չծրագրված փոփոխություն նրանց հունից հանում է:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր