19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

13 դեկ 2017 14:15

Պայքար «նենգ թշնամու» դեմ. արդյունավետ բնական միջոցներ

 Պայքար «նենգ թշնամու» դեմ. արդյունավետ բնական միջոցներ
Պապիլոմաները մաշկի բարորակ գոյացություններ են։ Դրա պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է։ Այն կարող է փոխանցվել սեռական ճանապարհով։ Խնդրի առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ստանալ համապատասխան ախտորոշում և բուժում։
Խնդրի առկայության դեպքում կարող են օգնել բնական միջոցները։

Ուշադրություն։ Նշված միջոցներից ցանկացածն օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ. ինքնաբուժումը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը։

Ծիծեռնախոտի հյութ։ Սա հավանաբար ամենատարածված մեթոդն է։ Սրա հյութն օգտագործելու դեպքում հարկավոր է պապիլոմայի հարակից հատվածը պաշտպանել մանկական կրեմով։ Հարկավոր է հյութը նորագոյացությանը քսել օրվա ընթացքում մի քանի անգամ՝ այնքան ժամանակ, մինչև մաշկն ապաքինվի։

Կարտոֆիլի հյութ։ Մաշկի վնասված հատվածին կարող եք օրվա ընթացքում 2-3 անգամ կարտոֆիլի թարմ հյութ քսել։

Վիտամին E: Օրվա ընթացքում 2 անգամ վիտամին E-ն քսեք մաշկի վնասված հատվածներին։

Խատուտիկի թուրմ։ Եթե պապիլոման հայտնվել է ամառային սեզոնին, օգնության կարող են հասնել խատուտիկները։ Խատուտիկի վրա ավելացնում են օդեկոլոն, դնում մութ վայրում և թողնում, որ թրմվի։

Իմբիր։ Իմբիրը քսեք մաշկի վնասված հատվածին։ Օգտագործեք 10 օր՝ օրվա ընթացքում 3 անգամ։

Թեյի ծառի յուղ։  Բամբակի վրա լցրեք 2-3 կաթիլ թեյի ծառի յուղ, զգուշությամբ քսեք մաշկին։ Օգտագործեք 10 օր՝ օրվա ընթացքում 3 անգամ։

Խնձորի քացախ։ Բամբակը թրջեք բուսական յուղով, քսեք մաշկի վնասված հատվածին։ Բամբակը թրջեք խնձորի քացախով և օգտագործեք մաշկի ախտահարված հատվածում։ Թողեք 30 րոպե։

Կիտրոնի հյութ։ Կիտրոնը թթու է պարունակում, որը կարող է օգտակար լինել այս խնդրի դեմ պայքարում։ Բամբակը թրջեք կիտրոնի հյութով, քսեք վնասված հատվածին։ Օգտագործեք օրվա ընթացքում երկու կամ երեք անգամ՝ 2-3 շաբաթվա ընթացքում։

Սուսամբար։ Սուսամբարը հայտնի է իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններով։ 2-3 կաթիլ սուսամբարը խառնեք 4-6 կաթիլ կոկոսի յուղի հետ։ Քսեք վնասված հատվածին, կրկնեք օրվա ընթացքում 3 անգամ։
Հիշեք, որ ցանկացած միջոց կարող է վնասել ձեզ։ Մինչև օգտագործելը պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր