17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

14 դեկ 2017 11:38

Քննարկված օրինագծերն ընդունվեցին. կրկին արտահերթ նիստ կգումարվի

 

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, երկրորդ ընթեցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին «կողմ» քվեարկեց 67, «դեմ»՝ 23 պատգամավոր:

Խորհրդարանը 93 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

93 ձայնով ընդունվեց նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին, ժամը  11-ին կրկին արտահերթ նիստ կգումարվի:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր