17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

04 հուլ 2016 18:23

Սահմանափակե՛ք հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ    մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի շարունակվում են նաև չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանքներ տանել մասնավորապես ծաղկապատ տարածքների խնամքի ուղղությամբ:
«Անհրաժեշտ է առավել հետևողական լինել ծաղկապատ և կանաչ տարածքների խնամքի ուղղությամբ, առավել ևս, որ տարեցտարի ընդլայնում ենք ոռոգման ցանցն ու, ըստ էության, ապահովել ենք պատշաճ խնամքի համար անհրաժեշտ հիմնական պայմանները: Նաև որոշակի ոճային մոտեցում ցուցաբերեք ծաղկապատման աշխատանքներում, որպեսզի տպավորություն չլինի, թե ով ինչ ծաղկատեսակ ունեցել, այն էլ տեղադրել է հարակից հատվածում, այդ թվում նաև տնտեսվարողները: Հատուկ ուշադրության կենտրոնում պահեք նաև խոտհնձի աշխատանքները, որպեսզի խուսափենք չորացած խոտի այրման հնարավոր դեպքերից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև անդրադարձել է հրավառությունների հետևանքով խոտի այրման հնարավոր դեպքերի կանխարգելմանն ու հանձնարարել է խստորեն վերահսկել նմանատիպ տարածքներում հրավառությունների կազմակերպումը:
«Հատկապես ամռանը հրավառությունները կարող են խոշոր հրդեհի պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ուշադիր և հետևողական լինել: Ըստ այդմ, համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ խիստ վերահսկողություն սահմանեք այդ ուղղությամբ և սահմանափակեք հատկապես հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը: Բացի այդ, խիստ հսկողության տակ պահեք նաև զվարճանքի օբյեկտներից հնչող երաժշտության և աղմուկի բարձրությունը, որպեսզի սահմանված ժամից հետո այն որևէ կերպ չխանգարի մեր համաքաղաքացիներին: Անշուշտ, հաճելի է, որ մեր հայրենակիցների ուրախանալու առիթները շատ են, բայց դրանք չպետք է լինեն մեր մյուս համաքաղաքացիների հանգստի ու անդորրի հաշվին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր