19:30 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

14 դեկ 2017 14:30

ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին

 
 ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին
ՀՀԿ-ն 2018թ. վարչապետի թեկնածուի հարցով քննարկումներ դեռ չի իրականացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` շեշտելով, որ բոլորը հիմնականում արդեն կողմնորոշված են այդ հարցում և վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին:
«Այս պահին հիմնականում բոլորը կողմնորոշված են: Չեմ կարծում, որ որևէ մեկին հարցնեք և նույն պատասխանը չլսեք»,- նշեց Սահակյանը:

Հարցին` ինքը 2018թ. ՀՀ Նախագահի թեկնածուի հարցում կողմնորոշվե՞լ է, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ մասին չի մտածել, սակայն հավելեց, որ ՀՀ նախագահի թեկնածուին էլ ներկայացնելու է ՀՀԿ-ն: «Քննարկման փուլ է լինելու, և հենց մեկնարկեն այդ քննարկումները, ես իմ կարծիքը կհայտնեմ»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջարկելու «Ելք» դաշինքի ցանկությանը` Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ինքը ցանկանում է, որ ընդդիմադիր ուժերն էլ իրենց թեկնածուին ներկայացնեն: «Բայց նաև տեսնում եմ, որ նրանք նման ռիսկային քայլերի չեն գնում»:








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր