12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

04 հուլ 2016 18:35

Աջակցություն ենք հայտնում համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հարցի կարգավորմանը. ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն են ընդունել այսօր Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով նիստին։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:

Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար 

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար 

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար 

Ղրղզական Հանրապետություն արտաքին գործերի նախարար 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար 

Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր