17:04 - Տեսանյութ. ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին         16:40 - ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել      16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան    

04 հուլ 2016 18:52

Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը լղոզված է ընթանում

Լևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը մի տեսակ հայտարարությունների մասով լղոզված է ընթանում: Միգուցե, որոշ դեպքերում էլ հենց անհրաժեշտ է նման լղոզվածությունը թե ներքին, թե արտաքին քաղաքական մակարդակներում:
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հեռուստատեոսությանը տված հարցազրույցում խոսել է ԻՊ-ի դեմ պայքարում Ինջիրլիքի ռազմաբազան գործընկերներին տրամադրելու մասին և հարցադրում կատարում, թե «ինչու՞ Ռուսաստանի հետ էլ չանել դա»: Միանգամից սա թե ռուսական, և թե թուրքական մամուլում ընդունցվեց որպես ռուսների առջև Ինջիրլիքի բազան բացելու ազդանշան: Մեկ օր անց նույն Չավուշօղլուն հերքեց իր հայտարարությունը:
Օրեր առաջ էլ Թուրքիայի վարչապետը, խոսելով ռուս օդաչուին փոխհատուցելու մասին, հայտարարել էր դրա հնարավորության և պատրաստակամության մասին, իսկ ժամեր անց` կրկին հերքել: Մի խոսքով, հիմա և միմյանց են «զոնդաժ» անում և արևմտյան գործընկերներին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր