17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

14 դեկ 2017 19:33

Բժիշկներն առաջին անգամ փրկել են արտաքին սրտով լույս աշխարհ եկած նորածնին

Բժիշկներն առաջին անգամ փրկել են արտաքին սրտով լույս աշխարհ եկած նորածնին Բրիտանացի բժիշկներն առաջին անգամ փրկել են արտաքին սրտով լույս աշխարհ եկած նորածնին։ Բժիշկների խոսքով՝ փոքրիկի ողջ մնալու դեպքը եզակի է, քանի որ սովորաբար նման արատով երեխաները մինչ ծննդաբերությունը մահանում են։

Մայրը՝ Նաոմի Ֆինդլին հղիության դեռևս 10-րդ շաբաթում իմացել է, որ երեխայի մոտ առկա է հիվանդություն։ Բժիշկները նախազգուշացրել էին նրան, որ պտղի մոտ առկա է սրտի էկտոպիա, ստամկանը հայտնվել է կրծքավանդակից դուրս, և որ նրա ապրելու հավանականությունը զրոյական է։ Բժիշկները կնոջը խորհուրդ էին տվել ընդհատել հղիությունը։
 
Բժիշկներն առաջին անգամ փրկել են արտաքին սրտով լույս աշխարհ եկած նորածնին
 
«Երբ ծննդաբերեցի, և նա սկսեց ճչալ, ես ամուսնուս հետ արտասվեցի երջանկությունից։ Մենք հավատում էինք, որ նա կապրի»,-ասել է Նաոմին։
 
Գլենֆիլդի հիվանդանոցի մասնագետները 3 վիրահատություն են կատարել՝ 3 շաբաթական աղջկա սիրտը տեղը վերադարձնելու և նրա կյանքը փրկելու համար։
 
Արտաքին սրտով երեխաների ծնունդները խիստ հազվադեպ են։ Դա կարող է տեղի ունենալ միլիոնից մեկի մոտ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր