Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. հանցագործության մասին հաղորդում          Կրկին երկրաշարժ է գրանցվել, զգացվել է նաև Երևանում․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ       Ադրբեջանի ԳՇ պետը ստուգել է անձնակազմի պատրաստվածության վիճակը    

14 դեկ 2017 20:22

Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել

Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվելԲրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն որոշել է զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին հայտնում է Football Italia»-ն:
Նշվում է, որ Ռոնալդինյոն  մասնակցելու է բրազիլական սենատի ընտրությանը «Սոցիալ-քրիստոնեական» կուսակցության կողմից Մինաս-Ժերայս նահանգից:


Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է բրազիլական «Գրեմիո» ակումբում: Այնուհետև նա կարիերան շարունակել է ֆրանսիական ՊՍԺ-ում, որտեղ երեք տարի փայլուն խաղ ցուցադրելուց հետո տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Կատալոնական ակումբում փառահեղ կարիերա ունենալուց հետո Ռոնալդինյոն 2008թ. տեղափոխվել է իտալական «Միլան», որից հետո հանդես է եկել բրազիլական «Ֆլամենգո» և «Ատլետիկո Մինեյրա» ակումբում: 2014թ. սեպտեմբերին Ռոնալդինյոն մեկ տարվա պայմանագիր է ստորագրել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ: Ռոնալդինյոն 2002թ. Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 2005թ. ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր