20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

04 հուլ 2016 19:11

Բացահայտվել է ահաբեկչություն ծրագրող Իսլամական պետությանը հարող խումբ

Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մերձավորարևելյան արդեն սովորական դարձած երկրներում (Սիրիա, Իրաք, Լիբանան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Հորդանան) Իսլամական պետության ակտիվության ու սեփական բջիջների առկայության մասին տեղեկություններին այսօր ավելացան ևս երկու երկրներից` Քուվեյթից և Իրանից եկող տեղեկությունները:
Քուվեյթի իշխանությունները հայտարարեցին, որ բացահայտվել է ահաբեկչություն ծրագրող Իսլամական պետությանը հարող խումբն ու ձերբակալվել են դրանում ներգրավված իսլամականները:
Ինչ վերաբերում է հարևան Իրանին` ապա այսօր տեղեկություն տարածվեց, որ իրանական իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են 2 հոգի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Թեհրանում:
Իսլամական պետության ծրագրային դրույթներում է նաև ամբողջ Մերձավոր Արևելքը ներքաշել հակամարտությունների հորձանուտի մեջ, ինչը կառույցը փորձում է իրականացնել տարածաշրջանում իրեն հարող բջիջների և իսլամականների միջոցով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր