20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

15 դեկ 2017 18:00

Կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը

 Կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը
2017 թ. դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հարցեր:

Մասնավորապես՝ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև միջպետական ինովացիոն ծրագրի շուրջ համագործակցությանը, բնական գազը, որպես տրանսպորտային վառելանյութ օգտագործման զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր