Անվնաս ու արդյունավետ միջոցներ՝ քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար
Մարդկային օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ բնական գործընթացներ, որոնց մեծ մասն օգտակար են ու կենսական նշանակություն ունեն: Սակայն լինում են դեպքեր, երբ մարդը ցանկանում է թաքցնել դրանք: Նման գործընթացներից մեկը քրտնարտադրությունն է, որը հաճախ անինքնավստահության զգացում է առաջացնում:
Այս խնդրից ազատվելու համար իհարկե կարելի է օգտագործել հակաքրտինքային միջոցներ, սակայն դրանք պարունակում են ալյումին ու ցինկ, որոնք նեղացնում են քրտնագեղձերի ծորանները, ինչի հետևանքով քրտինքը դուրս չի գալիս: Սակայն հարկավոր է հիշել, որ այս միջոցները քաղցկեղ են առաջացնում:
Առողջական լուրջ խնդիրներից ազատվելու համար նման վտանգավոր նյութերի փոխարեն կարելի է օգտագործել տնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել քրտինքի տհաճ հոտից՝ առանց առողջությանը վնասելու:
5 տնական միջոց՝ քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար
1. Կաղնու կեղև
Քրտինքի տհաճ հոտից կարելի է ազատվել՝ մաշկը կաղնու կեղևի եփուկով շփելով: Եփուկը պատրաստելու համար անհրաժեշը է 1 լիտր տաք ջրին ավելացնել 50 գրամ կեղև և կես ժամ եռացնել: Սատցված եփուկը քամել և օգտագործել սառելուց հետո: Նույն կերպ կարելի է պատրաստել և օգտագործել նաև անանուխի եփուկը:
2. Թեյի սունկ
Ոտքերի և թևատակերի տհաճ հոտի դեմ շատ արդյունավետ միջոց է նաև թեյի սնկի թուրմը: Սակայն լավ արդյունքի հասնելու համար թեյի սունկը պետք է շատ լավ թրմել: Տհաճ հոտից ազատվելու համար հարկավոր է ցնցուղ կամ լոգանք ընդունելուց հետո սրբիչը թրջել թրմի մեջ և շփել դրանով թևատակերն ու ոտքերը: Կոշիկի տհաճ հոտից ազատվելու համար կարելի է նույն թուրմով նաև մաքրել կոշիկի ներքին մասը:
3. Եղեսպակ (шалфей)
Եղեսպակը նվազեցնում է քրտնագեղձերի ակտիվություը և գործում է որպես հակաբակտերիալ միջոց: Հարկավոր է խառնել 5 կաթիլ եղեսպակի յուղը, համեմի յուղը, նարդոսի յուղը և մի փոքր թորած ջուրը, այնուհետև ստացված խառնուրդը լցնել հարմար սրվակի մեջ և օգտագործել որպես ամենօրյա դեզոդորանտ՝ ցողելով մաշկը:
Հարկ է հիեշլ, որ կրծքով կերակրող մայրերն ու հղիները պետք է խուսափեն այս մեթոդից, քանի որ այն կարող է վնասակար լինել երեխայի համար:
4. Ֆորմալինի և շիբերի խառնուրդ
Այս բաղադրիչները կարելի է գնել դեղատնից: Հարկավոր է 1 թեյի գդալ 40 տոկոսանոց ֆորմալինի լուծույթին խառնել նույնքան շիբեր, 0,5 բաժակ օղի և 50 գրամ ջուր: Բոլոր բաղադրիչները խառնել, բամբակյա տամպոնը թրջել ստացված լուծույթում և դրանով մշակել թևատակերի մաշկը:
5. Կերակրի սոդա
Կերակրի սոդան առհասարակ օգնում է ազատվել բազմաթիվ խնդրիներից և սա էլ բացառություն չէ: Այն ներծծում է խոնավություն, ինչի շնորհիվ էլ չեզոքացնում է տհաճ հոտը:
Հարկավոր է խառնել մեկ ճաշի գդալ կերկրի սոդան ու կիտրոնի հյութը, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին, թողնել մի քանի րոպե և լվանալ ջրով: Պորցեդուրայից հետո հարկավոր է լոգանք ընդունել: Կրկնել այս պրոցեդուրան օրական երկու անգամ, մինչև խնդրից ազատվելը: