14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները         14:04 - Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են      13:47 - Թուրքիան իր խոսքի տերը չեղավ,վերսկսել է գործողությունը Սիրիայում    

16 դեկ 2017 14:20

Ոստիկանները գտել են մումիայի վերածված կնոջ դին ու խորհրդավոր երկտող

 

Մոսկվայի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են մումիայի վերածված կնոջ դի, գրում է «Մոսկովսկի կոսմսոմոլեցը»։

Վերոնիկա անունով կինը մենակ էր ապրում ու աշխատում էր դեղատներից մեկում՝ որպես մատակարար։ Նա անհետացել էր հարեւանների տեսադաշտից 2015-ի ապրիլին։ Բնակարանի դուռը կոտրել ու բացել են միայն այն բանից հետո, երբ ներքեւի հարկի բնակարանը ջուր է լցվել։ Բնակարանի պատուհանը բաց է եղել ամբողջ ընթացքում, դրա համար էլ տանտիրուհու մարմինը բառացիորեն մումիայի է վերածվել։

Ոստիկանները դիակի մոտ գտել են նաեւ երկտող։ Կինը  գրության մեջ խնդրել էր իր մահվան մեջ մեղադրել այն դեղատան տնօրենին, որտեղ աշխատում էր։ 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր