11:50 - Եկել է թալանածի համար հաշիվ տալու ժամանակը,մնալու են իրենց չարոխներով, ձեռներին 5 կոպեկանոց շաքարաքլոր         11:47 - Ինտիմ վավերագրական ֆիլմ Մել Դալուզյանի մասին,ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է      11:29 - Փաշինյանն օրեցօր ավելի եւ ավելի է կտրվում իրականությունից, տրվելով անուրջներին    

18 դեկ 2017 11:00

«Հանուն գիտության զարգացման» անդամները նորից հացադուլ են սկսում

 

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները վերսկսում են պայքարը հացադուլով․ «Տարկետման իրավունքը վերաիմաստավորելու կարիք կա, սակայն այդ իրավունքը պետք է պահպանվի։ Վերաարժևորելու միակ ճանապարհը պետք է լինի կոռուպցիոն ռիսկերը վերացնել կամ նվազեցնել։ Կդադարեցվի հացադուլը միայն այն ժամանակ, երբ որ լինեն սպառիչ պատասխաններ»,- հայտարարում է «Հանուն Գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենց բանակցություններն իշխանությունների հետ արդյունավետ չեն եղել, ուստի ԵՊՀ-ի լսարաններից մեկում սկսում են հացադուլ․ «Քննարկումների ժամանակ գիտակրթական ոլորտի վրա Զինապարտության և զինվորական ծառայության մասին նոր օրենքի բացասական ազդեցությունը մեղմելուն միտված որևիցե առարկայական լուծման հնարավոր չեղավ հասնել։ Կառուցողական երկխոսություն  սկսելուց և փոխադարձ ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո, Հանուն գիտության զարգացման նախաձեռնությանն այլ բան չի մնում, քան իշխանությունների հետ քննարկումները ավարտված համարել և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել։ Պայքարը դադարեցվել էր հացադուլի փուլում և այժմ մենք անցնում ենք հացադուլի։ Միայն մեր պահանջի բավարարման դեպքում մենք կդադարեցնենք հացադուլը»:

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, չի ընդունում գիտության ոլորտի վրա տարկետման իրավունքի սահմանափակման ունեցած ծանր ազդեցության շուրջ դատողությունները, և տարկետման իրավունքի կարևորությունը գիտության ճանապարհն ընտրած երիտասարդների համար։

«Ռազմարդյունքաբերական համալիրի շրջանակներում պատրաստ են օգտագործելու միայն բնագիտական ոլորտի ուսանողների հմտությունները՝ հումանիտար գիտությունների դեպքում անտեսելով գիտության շարունակականության խնդիրը։ Բնագիտական ուսանողների դեպքում էլ մինչև այժմ չի նշվում,  թե որքան ուսանող հնարավորություն կունենա օգտվելու տարկետման իրավունքից»,- ասում է Հանուն Գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Նա մեջբերում է Զինապարտության և զինվորական ծառայության նոր օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը, համաձայն որի՝ տարկետման իրավունքը տրամադրվում է այն գիտություններով զբաղվող ուսանողներին, որոնք օգտավետ են ռազմաարդյունաբերական համալիրի տեսանկյունից, և միայն հանճարեղ ու բացառիկ ուսանողների համար․ «Մինչև այժմ չի նշվում, թե բացառիկ կամ հանճարեղ ասելով ում նկատի ունեն։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ 5-րդ կետը ունենալու է շատ լուրջ թերություններ և 5-րդ կետը չի ծառայելու այն նպատակին, որով որ մենք կարծում ենք»,- ասվում է «Հանուն Գիտության զարգացման» հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր