17:02 - Տեսանյութ. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին         16:30 - Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյանն ազատ արձակվեց      16:17 - ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո    

19 դեկ 2017 09:45

Հայաստանն այս տարի կսպառի 2,4 մլրդ խմ գազ, 25 տոկոսով ավել նախորդ տարվա համեմատ. «Ժամանակ»

 Հայաստանն այս տարի կսպառի 2,4 մլրդ խմ գազ, 25 տոկոսով ավել նախորդ տարվա համեմատ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է․
«Այս տարի Հայաստանում գազի սպառումը ավելացել է մոտ 25 տոկոսով, այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձ­նաժողովում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Հայաստանն այս տարի կսպառի 2,4 մլրդ խմ գազ: Գազի սպառման ավելա­ցումը կապված է ինչպես ար­տահանվող էլեկտրաէներգիայի ավելացմամբ՝ մոտ 10 տոկոս, այնպես էլ գազալցակայանների կողմից վաճառվող գազի ծա­վալի մեծացմամբ: Չնայած Հայաստանը պարտավորվել է մին­չև 2043թ. չանել որևէ բան, որը կարող է վտանգել «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերու­թյունը, սակայն մենք գերակա­տարում ենք մեր պարտավորությունները՝ ապահովելով ավելի մեծ շահութաբերություն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր