«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

19 դեկ 2017 13:00

Վերելակը հանգուցյալին իջեցնելու ժամանակ ընկել է 19-րդ հարկից

 Վերելակը հանգուցյալին իջեցնելու ժամանակ ընկել է 19-րդ հարկից
Մոսկվայի հյուսիս-արևելյան մասի բարձրահարկ շենքերից մեկում լույս դեկտեմբերի 19-ին 6 մարդու տեղափոխող վերելակն ընկել է հորանը: Այս մասին գրում է sobesednik.ru-ն
Խոսքը բեռնատար վերելակի մասին է, որն իջնում էր 19-րդ հարկից: Վերելակի խցիկում գտնվողներից մեկը պատմել է, որ իրենք մահացած կնոջ էին բնակարանից ներքև իջեցնում:

«Դուրս էինք տանում մահացած տատիկին, երբ վերելակում ուժեղ ձայն լսվեց և ճոպանները պոկվեցին: Զգում էի, որ ներքև ենք ընկնում»,-ասել է աղբյուրը:
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Շենքի բնակիչներն ընդգծել են, որ արդեն երկար ժամանակ է՝ վերելակի շահագործման հետ խնդիրներ կան:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր