17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

19 դեկ 2017 13:30

Ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից.«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը՝ Ելք-ի առաջարկի մասին

 Ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից.«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը՝ Ելք-ի առաջարկի մասին
 ԱԺ-ում «Ծառուկյան» եւ Ելք խմբակցության պատգամավորները դռնփակ քննարկում էին իրականացնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ քննարկման թեման Հանրապետության նախագահի թեկնածուին չի վերաբերել: Նշենք, որ Ելք-ը Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, եւ առաջարկել է «Ծառուկյան» դաշինքին սատարել իրենց:
 
Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրեց, որ դաշինքը նոր է ստացել Ելք-ի դիմումը: «Դե հիմա Ելք-ը ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ է խնդիրը, թե այդ ակնկալիքները որքանով են իրականանալի մեր մասով: Ցանկացած հարցում եւ այդ թվում եւ այս հարցում բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասանակցություն, իսկ իրենք պարզե՞լ են մենք ունենք թեկնածու, եւ ինչ է մենք պարտադրված ե՞նք»,- ասաց Պետրոսյանը, հավելելով, որ այս պահին իրենք նախագահի թեկնածու չունեն:

Ի դեպ Գեւորգ Պետրոսյանը չբացառեց, որ «Ծառուկյան» դաշինքը սատարի ՀՀԿ-ի թեկնածուին: Ըստ պատգամավորի քաղաքականությունում ոչինչ բացառել պետք չէ:
Միեւնույն ժամանակ նա նշեց, որ դաշինքում այս պահին նման հարց չի քննարկվել, եւ երբ իրենք ունենան որոշում հանրությանը տեղյակ կպահեն:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր