17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

19 դեկ 2017 19:30

Անպտղությունն ու քնի խանգարումները կապված են

 

Անպտղությունն ու քնի խանգարումները կապված ենԹայվանցի գիտնականները վերլուծել են քնի խանգարումներից տառապող 16718 կնոջ տվյալները և ևս 33436 կնոջ տվյալները, որոնց մոտ քնի հետ կապված ոչ մի խնդիր չի հայտնաբերվել՝ պարզելու համար, թե կա արդյոք կապ քնի խանգարումների ու անքնության միջև: Մասնագետների խոսքով՝ հետազոտության սկզբում կանայք եղել են 20-45 տարեկան (միջինում՝ 35): Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 5 տարի անց անպտղության խնդրին են բախվել քնի խանգարումներից տառապող կանանցից 29-ը և նման խնդիրներ չունեցող կանանցից 34-ը: Կանանց տարիքն ու առողջական այլ խնդիրների առկայությունը հաշվի առնելով՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քնի խանգարումները բարձրացնում են անպտղության առաջացման հավանականությունը 3.7 անգամ: 

Բացի այդ, քնի խանգարումները կապված են նաև արյան գերճնշման, խոլեստերինի մակարդակի բարձրացման, թոքերի, երիկամների ու վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների առաջացման, դաշտանային ցիկլի խանգարման, դեպրեսիաների և տագնապային վիճակների հետ: Ընդ որում՝ գիտնականներն ընդգծել են, որ իրենք չեն ուսումնասիրել քնի օբստրուկտիվ ապնոէն, քանի որ այս խնդրի և անպտղության միջև կապը վաղուց է հայտնաբերվել:

Մասնագետները չեն ունեցել որևէ տեղեկություն այլ գործոնների մասին, որոնք կարող են ազդել անպտղության առաջացման հավանականության վրա (օրինակ՝ վնասակար սովորություններն ու ֆիզիկական ակտիվությունը): Նրանց խոսքով՝ անպտղության առաջացման հավանականությունը բարձրանում է տարիքի հետ: Բացի այդ, բացասաբար են ազդում նաև ալկոհոլի ու ծխախոտի չարաշահումը, սթրեսը, սխալ սննդակարգը, ավելորդ քաշն ու սեռական ճանապարհով փոխանցվող վարակները:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր