14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել         14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է      13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին    

20 դեկ 2017 11:30

Սաակաշվիլի. Ես բաց նամակ եմ գրել, որը պետք է բոլորը կարդան

 

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված նոր նամակ է հրապարակել, որում կոչ է արել կամավոր հրաժարական տալ:

Նախօրեին Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը հրապարակել էր Պորոշենկոյին հղած Սաակաշվիլիի առաջին նամակը, որում նա խոստացել էր իրավիճակը չապակայունացնել եւ բանակցություններ էր առաջարկել: Սակայն, ինչպես նշել է, Ցեգոլկոն, քաղաքական գործիչն իր խոսքը դրժել է:

Ի պատասխան Սաակաշվիլին Facebook-ի իր էջում երկրորդ բաց նամակն է հրապարակել, որում Պորոշենկոյին հիշեցրել է, որ առաջին նամակում նրան առաջարկել էր «միասին գտնել  հակամարտության կարգավորման ուղիները»: «Բայց դրա փոխարեն դուք հրապարակեցիք ձեզ ուղղված իմ անձնական գրությունը: Դրա մեջ ոչ մի այնպիսի բան չկա, որ ցանկանայի թաքցնել: Սակայն դրանով դուք ցույց տվեցիք, որ պատվազուրկ եք»,- գրել է նա:

Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահին կոչ է արել ընդունել, որ ինքն ու իր կողմնակիցներն «անընդունակ են եւ չեն ցանկանում Ուկրաինան լավ ուղղությամբ փոխել»: Նրա կարծիքով՝ Պորոշենկոյի կամավոր հրաժարականը «քաղաքական ճգնաժամը հաղթահարելու վերջին շանսն է»: Այդ դեպքում նա կարող է «պատիժը մեղմելու եւ ներվելու» հույս ունենալ, գրել է Սաակաշվիլին:

Նա Պորոշենկոյի վարչակազմին մեղադրել է նաեւ Կիեւի կենտրոնում Հոկտեմբերյան պալատի մոտ սադրանքի կազմակերպման մեջ՝ ընդունելով, որ ենթարկվել է այդ սադրանքին:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր