17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

20 դեկ 2017 12:45

Դատական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին մեծ աղմուկով

 

Խոհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը նշեցին, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւս կոչ արեց քվեարկությանը չմասնակցել:

Ի վերջո 63 ձայնով օրենքի նախագիծն ընդունվեց: Բանն այն է, որ ցուցատախտակի վրա գրվեց, որ կողմ է քվեարկել 61 պատգամավոր, իսկ օրենքի նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայները՝ այսինքն առնվազն 63 ձայն: ԱԺ նախագահը հայտարարեց, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, եւս մեկ կողմ ձայն Արփինե Հովհաննիսյանի կողմից է, ով ներկա չէ նիստին, սակայն նապաես տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու:

Ազգային ժողովում քվերակությունից հետո խառնաշփոթ սկսվեց, պատգամավորների մի մասն ասում էր, որ ոմանք չեն մասնակցել քվեարկությանը եւ օրենքի նախագիծը չի կարող ընդունվել, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ Արա Բաբլոյանին կոչ արեց՝ «Անցի առաջ»:

Այնուհետեւ Էդուրադ Շարմազանովը կոչ արեց կարգուկանոն պահպանել խորհրդարանում:

«Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը նորից դնել քվեարկության:

Նիկոլ Փաշինյանն էլ տեղից ավելացրեց. «Պարոն Մախմուդյանի եւ պարոն Ազիզյանի կնոպկաները կարճ միացում ունեն, իրար փոխարեն են քվեարկում: Կոստանյանը ասում ա՝ դեմ է, բայց տաբլոն ցույց է տալիս «կողմ» է քվեարկել»:

Այնուհետեւ «Ելք» դաշինքի պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ ձեռքերով սեղաններին խփելով եւ հեռացան նիստերի դահլիճից:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր